▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոստիկանները պետք է դատարանի առաջ կանգնեին»․ Բագրատ Սրբազան

Մեկնարկել է հունիսի 12-ի բախումների ժամանակ կալանավորված քաղաքացիների գործով դատական նիստը: «Իրենք մեղադրյալ չեն, ապօրինի ձերբակալվածներ են, ովքեր քաջ գիտակցում են, թե մենք ինչպիսի իրականության մեջ ենք գտնվում և դրա համար դուրս են եկել պայքարի»,- ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հունիսի 12-ի բախումների ժամանակ կալանավորված քաղաքացիներին։ «Հարյուրավոր մարդիկ կան, որոնք վիրավորվել են նռնակներից, ընդ որում ժամկետնանց և արգելված միջոցներ են կիրառել մարդկանց դեմ։ Այսինքն, հանցագործությունը իրավապահ համակարգինն է, ոստիկանները պետք է դատարանի առաջ կանգնեին։ Բայց հասկանում ենք, որ ոստիկանությանը քաջալերում են, և դա քաղաքական որոշում է»,- հավելել է Սրբազանը։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին