Ոստիկանը պարզապես պառկած է Լևոն Քոչարյանի վրա, ծեծի են ենթարկում, դեմքին նայեք. փաստաբան
«Գործ ունենք բացառիկ զավեշտի հետ, այլ ոչ թե քրեական վարույթի»,- ասուլիսն այսպես սկսեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի դեմ հարուցված քրգործին: «Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իբրև նա 2023-ի սեպտեմբերի 22-ին, երբ մասնակցել է խաղաղ ցույցին, այդ ժամանակ կարմիր բերետավորները, իբր, օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհները բացելու, և Լևոն Քոչարյանը հակադրվելով նրանց, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն է գործադրել...»,- նշեց փաստաբանը: