▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանապետ. Մեր հակառակորդները հանցագործներն են և քաղաքական ընդդիմությունը.ilur.am

ilur.am-ի փոխանցմամբ`  Ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ ԵԱՀԿ-ի աջակցությամբ կազմակերպված երկօրյա միջազգային համաժողովի ժամանակ  ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, թե ոստիկանության հակառակորդներն ու ընդդիմախոսներն են հանցագործները, կրիմինալը, և քաղաքական-հասարակական կազմակերպությունները որոնք ընդդիմադիր են: Գասպարյանը մասնավորապես նշել է. «Մեր մասնագիտությունը այնպիսին է, որ մենք ի սկզբանե ունենք մեզ ընդդիմախոսները, ի սկզբանե ունենք մեզ հակառակորդները: Մեր հակառակորդներն են հանցագործները, կրիմինալը, իր բարեկամների և հարազատների որոշակի մասով, որոնք ի սկզբանե դեմ են ոստիկանությանը և շատ հաճախ չեն ուզում տեսնել այն, ինչ տեղի է ունենում ստիկանությունում: Եթե մենք դրան գումարում ենք քաղաքական, հասարակական կազմակերպությունները, որոնք ըննդիմադիր են, նրանց մարտավարությունը որպես կանոն նույնպես կառուցվում է որոշակի գործողությունների մեջ ներքաշելու ոստիկանությանը և մարտավարությունը առաջ տանելու համար»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին