▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անչափահաս աղջիկներին

Այսօր՝ ապրիլի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում, VAZ 2121 մակնիշի 071 ՈՍ 07 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևանի Ջուղայի թիվ 1 շենքի բակում վրաերթի է ենթարկել հետիոտներ 16 ամյա Սուսաննա Նահապետյանին, և 15 ամյա Լիլիթ Լևոնյանին:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Վրաեթրի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Ոստիկանությունը պարզում է երեխաներին վրաերթ կատարած վարորդի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված համարանիշները հաշվառված են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին