▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր բարեգործական հիմնադրամը 15 տարեկան է

 

Լոս Անջելեսի Հայ Համայնքը Համախմբվել է Տոնելու Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր Բարեգործական Հիմնադրամի Գործունեության 15 Ամյակը

 

«Համընկնում Հանուն Կյանքի»  տարեկան Գալա երեկոյին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր Բարեգործական Հիմնադրամը տոնեց իր գործունեության 15 ամյակը: Հիմնադրամի ավելի քան 400 աջակիցներ , այդ թվում եկեղեցական եւ համայնքային առաջնորդներ, ընտրված պաշտոնյաներ և տարբեր առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկա էին այդ նշանակալի միջոցառմանը, որը տեղի է ունեցել օգոստոսի 10, 2014 - ին, Գլենդել քաղաքի “Գլենդել Հիլթոն” հյուրանցում:

Ներկայացնելով հարգարժան մասնակիցների ցանկը՝ երեկոն դարձավ համահայկական միջոցառում՝ նշելու Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրի 15 տարվա ձեռքբերումները, միևնույն ժամանակ, հարգանք մատուցելու մի շարք անձանց և կազմակերպությունների, իրենց ցուցաբերած  մեծ աջակցության համար: Գալա երեկոն հնարավոր եղավ իրականացնել «Glendale Adventist» բժշկական կենտրոնի շնորհիվ:

Բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ՝ տիկին Բելլա Քոչարյանը, հիմնադիր նախագահ՝ դոկտոր Ֆրիդա Ջորդանը, գործադիր տնօրեն՝ Սևակ Ավագյանը բացման արարողության ժամանակ ելույթ ունեցան և շնորհակալություն հայտնեցին բոլոր աջակիցներին, հովանավորներին, դոնորներին և կամավորներին, որոնց շնորհիվ Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր Բարեգործական Հիմնադրամը դարձավ իրականություն:

Միջոցառման ընթացքում գնահատանքի խոսքեր հնչեցին և հատուկ պատվոգրեր շնորհվեցին բոլոր նրանց, ովքեր 15 տարի շարունակ իրենց գործունեությամբ նպաստել են հիմնադրամի կայացմանն ու ընդլայնմանը:

Երեկոյի փակման արարողության ժամանակ անցկացվեց “Բյուրեղյա Մոմեր” արարողությունը , որի ժամանակ սեղաններին դրված բազում բյուրեղյա մոմեր սիմվոլիկ վառվեցին և կտրվեց տոնական  “Բյուրեղյա” մեծ տորթը:

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 1999 թվականին,որպես շահույթ չհետապնդող, ոչ պետական, բարեգործական հիմնադրամ: Մինչ օրս կամավորագրվել է 26.000 դոնոր, ռեեստր դիմած 2885  հիվանդի հետ նախնական համընկնող 2481 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 20-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին