Երևանում ոսկեգույն «Տ» դասի «Մերսեդես»-ի հայտնվելուց հետո սոցիալական ցանցերում բուռն քննարկումների և մեկնաբանությունների ալիք էր սկսվել: Բանն այն է, որ նման մեքենաները հատուկ են արաբական շեյխերին, սակայն «Մերսեդեսի» տերը, պարզվում է, Երևանի բնակիչ Հայկ Վարդանյանն է։
Արմնյուզ հեռուստաընկերության տեսանյութում վերջինս պատմում է իր մեքենայի ստեղծման պատմության մասին: