▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղի՞ց էն պնդումը, թե ես սիգնալով եմ շփվում․․․Թագուհի Ղազարյան

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծով նախատեսվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն իր ելույթում ասաց․ 

«Մեր այս գործողությունների ու սահմանափակումների նպատակը միմիայն մեկն է՝ պահպանել կորոնավիրուսով վարակվածների այնպիսի քանակ, որին հնարավոր կլինի սպասարկել մեր առողջապահական համակարգի կարողություններով և նվազագույնի հասցնել այդ համաճարակից մահացությունների թիվը։ Դուք՝ սիրելի քաղաքացիներ, ճիշտ եք ձեր այն դիտարկումներում, որ մենք հնարավոր է ստեղծում ենք նախադեպ, բայց ճիշտ է նաև այն, որ այս նախադեպը կարող  է կրկնվել միայն համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության դեպքում, ինչպես գրված է հենց նախագծում։

Նշեմ, որ հեռախոսազրույցներից վերցրած տեղեկությունները համակարգվելու են ոչ թե ուժային կառույցներում, այլ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում։ Ուզում եմ հավելեմ, որ մենք իսկապես շատ կցանկանայինք չսահմանափակել քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, կցանկանայինք, որ բոլորդ հանգիստ դուրս գայիք փողոց, բայց հիշեցնեմ, որ հեչ լավ օրից չէ, կամ հավեսի համար չէ, որ մենք այս նախագծերը քննարկում ենք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին