▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտե՞ղ է Նաիրի Հունանյանը. Բաց նամակ Հայկ Հարությունյանին

Անցած ամիս հոկտեմբերի 27-ին զուգընթաց սկսվեցին պտտվել տեղեկություններ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի «անհետացման» վերաբերյալ: Արդեն մի քանի տարի է` ոչ ոք բացարձակ ոչ մի տեղեկություն չունի Ն.Հունանյանի գտնվելու վայրի մասին, չգիտեն, թե որ քրեակատարողական հիմնարկում է, որ խցում, արդյոք կենդանի է:

Այս կնճռոտ հարցերին պատասխաններ ստանալու համար Nrnak.com և  Asekose.am  լրատվական  կայքերը  որոշեցին  պաշտոնական դիմում-խնդրանքով տեսակցելու թույլատվություն ստանալ ՀՀ արդարադատության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանից: Ինչպես և սպասվում էր, Հայկ Հարությունյանը անփույթ մանևրներով մերժեց առաջարկը:

Nrnak.com-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ-ում գտնվող քրեակատարողական հիմնարկներում ոչ մի տեղեկություն չունեն Նաիրի Հունանյանի մասին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ, ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ ցմահ ազատազրկման դատապարտվածների խցերում Նաիրի Հունանյան անունով դատապարտյալ չկա:

Եվ վերջում կոչ Հայկ Հարությունյանին. եթե դատապարտյալի հետ հանդիպման թույլատվություն տալը ձեզ համար կարող է ճակատագրական լինել, ապա գոնե տեղեկացրեք լրատվամիջոցներին, թե որ քրեակատարողական հիմնարկում, որ խցում է գտնվում Նաիրի Հունանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին