▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտե՞ղ է Գարեգին Բ-ն եղել իր ծննդյան օրը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երեկ՝ օգոստոսի 21-ին, դարձավ 64 տարեկան: Մեր տեղեկություններով, Ամենայն հայոց կաթողիկոսը խաղողօրհնեքից անմիջապես հետո մեկնել էր ռուսական առողջարանային քաղաք Կիսլովոդսկ՝ բուժման: Երեն նրա մերձավորների մի մասը պնդում էր, թե կաթողիկոսն արդեն վերադարձել է, պարզապես Վեհարան դեռ չի գնացել, մյուսներն էլ նշում էին, թե նա կվերադառնա օրերս:

Մեզ հայտնեցին նաեւ, որ կաթողիկոսը մի քանի օր է՝ չի պատասխանում հեռախոսազանգերին, անգամ ամենամտերիմները տեղեկություն չունեին եւ չէին կարողանում ճշտել տարեդարձի օրն իրենց անելիքը:

Սովորաբար Գարեգին Բ-ի տարեդարձի օրը պաշտոնյաները ոչ միայն շնորհավորանքներ են հղում, այլեւ շքեղ նվերներով գնում են Վեհարան՝ շնորհավորելու: Երեկ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գարեգին Բ-ն Մայր Աթոռ չի գնացել եւ եթե անգամ Հայաստանում է, գտնվում է իր տանը:

Ի դեպ, Ամենայն հայոց կաթողիկոսից դժգոհություններն օրեցօր ավելանում են, հոգեւորականները դա չէին էլ թաքցնում անգամ երեկ՝ նրա ծննդյան օրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին