ՀՀ կառավարությունը հերթական կործանարար որոշումներն է նախապատրաստել, որն ուղղակի կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:
Այս անգամ էլ հերթը հասավ Սևանին. բանն այն է, որ կառավարությունն ԱԺ-ին է ներկայացրել Սևանա լճի ջրառը 170 մլն խմ-ի փոխարեն 240 մլն խմ դարձնելու նախագիծ: Տարիներ շարունակ բնապահպանական ավելի քան 80 հասարակական կազմակերպություն Սևանը փրկելու համար ի վերջո կարողացան հասնել նրան, որ ընդունվի «Սևանի մասին օրենքը», իսկ այժմ կառավարությունը սխալ կառավարման արդյունքում կանգնել է փաստի առաջ, և հասարակությանը փորձում է մոլորեցնել, թե առանց ջրառն ավելացնելու հնարավոր չէ, քանզի ջրամբարների պաշարը բավարար չէ: Իհարկե չի բավարարի, քանի որ այս չինովնիկները չեն կարող ճիշտ հաշվարկել պաշարների գոյացումը, և անգամ այն դեպքում, երբ չի եղել երաշտ, հիմա պարզվում է, որ ունենք պրոբլեմ:
Հարց է առաջանում, ինչո՞ւ: Չէ որ ձյան շերտն ու հալոցքը եղել են նորմալ: Ջրառն ավելացնելու զուգահեռ ցանկանում են Սևանը դարձնել բիզնեսի հերթական աղբյուր՝ հետն էլ ներկայացնելով որպես պետական «փրկիչ» ծրագիր: Ծրագրում ներառվել է չնչին տոկոսի ներդրում Սևանի զարգացմանը, որով փորձ է արվում մոլորեցնել ժողովրդին, այնինչ Սևանն ուղղակի ցանկանում են վերածել ձկնաբուծարանի` բացահայտ հայտարարելով, որ ձկնային պաշարները հասցնելու են այնպիսի ծավալների, որ երբևէ չի եղել: Այն դեպքում, երբ կարելի էր նույն ձկնային պաշարները վերականգնել նույն պետական ծրագրի շրջանակներում ոչ մեծ ծավալներում և ամբողջ եկամուտը «Սևան ներդնելով», այդպիսով փրկել Սևանն առանց վտանգների և վնասների: Որքա՞ն պետք է մտածեն միայն իրենց գրպանների մասին, կարո՞ղ է, արդյոք, այս կառավարությունը մտածել քաղաքացու կամ հայրենիքի մասին: