Այսօրվանից Հայասատանը պաշտոնապես դառնում է ԵՏՄ անդամ: Խորապես համոզված եմ, որ Հայաստանի իշխանության այս որոշումը, որը նաև զորակցություն գտավ հարթակային ընդդմության կողմից, ռազմավարական սխալ է ու հակտոնյա է երկրի զարգացման հրամայականին: Բայց մյուս ընդդիմախոսների նման՝ չեմ գուժում Հայաստանի անկախության կորուստը, որովհետև համոզված եմ, որ ոչ մի Պուտին ի զորու չէ ոչնչացնել մեր անկախությունը: Խորապես վստահ եմ նաև, որ ԵՏՄ-ն՝ ինստիտուցիոնալ առումով, չի կայանալու ու մտածում եմ, որ մեր քաղաքական միտքը պետք է կենտրոնանա այն հարցի վրա, որպեսզի Հայաստանը չհայտնվի ԵՏՄ կոչվածի ու ռուսական կայսերական հավակնությունների փլատակներրի տակ: Չափից ավելի թունդ ռուսամետներին էլ մատչելի ու հասկանալի հայերենով ևս մեկ ասում եմ՝ ես ոչ թե հակառուս եմ, այլ՝ Հայաստանի անկախախության ջատագով ու հակակայսերկան տրամադրությունների կրող, իսկ ռուսական մշակույթին ու քաղաքակրթական ժառանգությանը տիրապետում եմ ավելի, քան կայսրության «վկաները»: