▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որոտանի հիդրոկայանների» վաճառքի առաջին օգուտները.«168 ժամ»

««ՀՀ 1000 խոշորագույն հարկատուներն այս տարվա հունվար-սեպտեմբերին ավելացրել են պետբյուջե վճարած հարկերը 11.2 մլրդ դրամով կամ 2.2 տոկոսով։ Ինչպես երևում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված ցանկից, նրանք այս ընթացքում վճարել են 515.4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 504.2 միլիարդի փոխարեն։ Սակայն մի նրբություն կա։

 

10 ամենախոշոր հարկատուների կտրվածքով՝ հարկային մուտքերն ավելացել են ավելի քան 13 միլիարդ դրամով։ Իսկ մնացած 990 ընկերությունների դեպքում ընդհանուր հարկային մուտքերը նվազել են 2 միլիարդ դրամով։ Ստացվում է՝ խոշորների հարկերն ավելացել են առաջին 10-յակի շնորհիվ։ Իսկ ավելի կոնկրետ՝ «Որոտանի հիդրոկայանների» շնորհիվ։ Բանն այն է, որ բյուջե է փոխանցվել համալիրի վաճառքի գնի ԱԱՀ՝ն, և ընկերությունը 7 անգամ ավելացրել է հարկերի չափը՜ հասցնելով 16,7 միլիարդ դրամի։ Այսինքն, եթե այս համալիրը վաճառված չլիներ, 1000 խոշորագույն հարկատուների վճարած հարկերը նվազած կլինեին»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին