▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշվել է՝ գազի գինն իջեցնել նաև շարքային սպառողների համար. «Հրապարակ»

«Տևական քննարկումներից հետո երեկ որոշվել է՝ գազի գինն իջեցնել նաև շարքային սպառողների համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե մինչ այս բնակիչը 1000 խմ-ի համար վճարում էր 156 հազար դրամ, այժմ կվճարի 146 հազար։ Երեկ արդեն «Գազպրոմ-Արմենիան» գնի իջեցման հայտը ներկայացրել Է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին՝ 146 հազար 700 դրամ ձևաչափով, սակայն 700-ը կիջնի սպասվող քննարկումների ընթացքում։ Ինչ վերաբերում Է «այլ» սպառողներին՝ արդյունաբերություն, հիվանդանոցներ, Էներգետիկա, որոնք 10 հազար խմ– ից ավելի են սպառում, նրանց համար գազի գինը 277 դոլարի փոխարեն կդառնա 258։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում սպասվում Է նաև Էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում, այդ թվում և՝ շարքային սպառողի համար»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին