▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշված է. Ժյուրին երեկ արդեն քվեարկել է

Եվրատեսիլ-2015-ը  կանցկացվի Հայաստանում.Մեծ է հավանականությունը, որ մայիսի 10-ին`  համաեվրոպական երգի մրցույթի եզրափակիչի վերջին ակորդն այս տողերը կլինեն և դրա շանսերը մեծ են, սակայն առավել կարևորը այսօրվա կիսաեզրափակիչն է, որտեղ հենց առաջինը ելույթ է  ունենալու Հայաստանի ներկայացուցիչը` Արամ MP3-ը:

Կիսաեզրափակիչը կարևոր է` ինչպես Արամ MP3-ի ելույթի անթերիության առումով, այնպես էլ Հայաստանի մասնակցի օգտին հեռուստադիտողների քվեարկության պատկերով: Նշենք, որ , ըստ եվրատեսիլյան կանոնների, մրցույթի կիսաեզրափակիչի ժամանակ ժյուրին քվեարկում է ելույթից առաջ` գլխավոր փորձի հիման վրա: Երեկ կայացել է երկու փորձ և երեկոյան փորձի հիման վրա ժյուրիի քվեարկության արդյունքում Արամ MP3-ն արդեն անցել է եզրափակիչ. մնում է ժյուրիի տված ձայներին գումարվեն հեռուստադիտողների քվեարկության արդյունքները, որ տեղի է ունենալու այսօր` ուղիղ եթերում հեռարձակման ժամանակ:

Asekose.am-ի տեղեկություններով` հեռուստադիտղների այսօրվա քվեարկության արդյունքը ստանալուց  հետո Եվրատեսիլ երգի մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարությունը կարող է ամրապնդել իր նախնական  որոշումը և  մրցույթի եզրափակիչ փուլում` ժյուրիի քվեարկության միջոցով` առավելությունը տալ հենց Հայաստանի մասնակցին, ում երգը, հիշեցնենք, որ  այս տարի Եվրատեսիլին մասնակից երգերի տեսահոլովակների youtube-յան ալիքում դիտումների քանակով առաջինն է`2.822.657`այս պահի դրութամբ,  ու բացի այդ, միջազգային բուքմեյքերական ընկերությունները և  ամենատարբեր վարկանիշային կայքեր Արամ MP3-ին տեսնում են  առաջատար հորիզոնականներում:

Հիշեցնենք, որ, ըստ ասեկոսեների,  նկատի ունենալով  Արամ MP3-ի Not Alone երգին բուքմեյքերների տված բարձր գործակիցը հենց առաջին օրվանից, ԵՀՄ-ի ղեկավարությունը բանակցել են Հայաստանի պատվիրակության հետ, թե արդյոք Երևանը պատրաստ է հյուրընկալել ու պահանջված բոլոր չափանիշներով  և  բարձր մակարդակով անցկացնել Եվրատեսիլ-2015-ը:   

Տարածված տեսակետ կա, որ Եվրատեսիլը`  երգից բացի քաղաքական մրցույթ է, և քաղաքականությունն  այս անգամ գործելու է Հայաստանի  օգտին:

Եկող տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը  և ինչպես Արամ MP3-ին, այնպես էլ սփյուռքահայերին ու նաև եվրոպացիներին ուղղված շատ կոչերում` այդ թվում աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ  արտակարգ ու լիազոր դեսպան  Շառլ Ազնավուրի ուղերձում նշվում է Հաղթանակի կարևորությունը նաև այն առումով, որ այն նաև ապացույց կլինի, որ «այն բանից հետո, հայերի հետ կատարվեց 100 տարի առաջ, մենք նախկինի պես կարող ենք մեր մասնակցությունը ցուցաբերել միջազգային բեմահարթակներում»:

Ի դեպ, նշենք, որ Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում:

Ժնևում, Փարիզում, Ամստերդամում, Բարսելոնում, Լիոնում, Մոսկվայում, Թբիլիսիում, Վարշավայում, Եվրոպայի մեծ ու փոքր այլ քաղաքներում  ապրող հայերը, եթե նույնիսկ վստահ են, որ Արամ MP3-ին անցնելու է եզրափակիչ, պարտավոր են քվեարկել նրա օգտին ու աջակցել Հայաստանին, քանի որ  քաղաքականությունը  մնում է քաղաքականություն` այդ թվում  երգի մրցույթում, որտեղ, ի դեպ, նաև «մաղարիչներն» են դեր կատարում:  

Asekose.am-ը հաջողություն է մաղթում  Արամ MP3-ին ու Հայաստանին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին