▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշել են Ալիևին վերահսկողության տակ պահեն. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը և ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան դեռ Վիեննայի հանդիպման ժամանակ որոշել են Ալիև-Սարգսյան հանդիպումները դարձնել նոն-ստոպ. Վիեննա, Սանկտ-Պետերբուրգ, Փարիզ, ամերիկյան որևէ քաղաք, որպեսզի հրադադարը պահպանվի և Ալիևը պահվի վերահսկողության տակ:

Նվազագույնը՝ խնդրում որոշակի  դրական տեղաշարժ արձանագրվի, առավելագույնը՝ հնարավոր լինի բանակցային գործընթացը զրոյական կետից շարժել:

 

Օգոստոսիկ կլինի հանդիպում Փարիզում, սեպտեմբեր-հոկտեմբերին՝ արդեն ԱՄՆ-ում:

 

«Ամերիկյան հանդիպման ելքը կախված է փարիզյանից, ինչի տորպեդահարումն արդեն իսկ սկսել է Ալիևը՝ խոսելով այն մասին, որ հետաքննող սարքերի տեղակայմանն Ադրբեջանը համաձայն չէ, ինչը համանախագահությանն անհանգստացնող հանգամանք է»,-ասաց ԱԳՆ մեր զրույցակիցը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին