«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է ավագանու ընտրություններին՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ Հայկ Մարությանը երկար քննարկումներից հետո է վերջնական որոշում կայացրել, ընդ որում, նրա մտերիմներն էլ են միայն երեկ իմացել վերջնական որոշման մասին: Այս առիթով պետք է նշել, որ հենց իր ամենամտերիմ անձանցից շատերը, մեղմ ասած, ապշած էին Հայկի որոշումից, քանի որ գիտակցում էին, որ Մարությանի հիմնական շարժաառիթը ոչ թե երեւանի ապագա շենացումն է, այլ ընդամենը մանր վրեժխնդրությունը գործող իշխանությունների նկատմամբ: Սակայն, ի հեճուկս բազմաթիվ հորդորների, «քաղաքապետը» որոշել իր ներկայացումը այս անգամ խաղալ երեւանի փողոցներում, ակնկալելով ծափեր եւ ծաղիկներ։
Մարությանին մոտ կանգնած մարդիկ տարբեր հավաքների ժամանակ անկեղծանում են , որ Հայկն ինքն էլ գիտի, որ իր պաշտոնավարման ընթացքում եղած չարաշահումների մի քանի գործերով քննություններ են գնում, այդ թվում իր կնոջ՝ Իվա Մարությանը մասնակցությամբ: Ոսւտի որոշել է դիմել խորամանկ քայլի. Մասնակցել ավագանու ընտրություններին, հնարովորինս քաղաքականցնել բոլոր քրեական գործերը եւ թաքցնելով իր ներքին վախերը եւ սրտի դողը, փորձել երեւանցիներին հրամցնել «իրական հեղափոխական» լինելու թեզը»: