▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ մարդկանց այդ ժպիտը բարկացնում է, որոշներին՝ հիացնում. Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարն ու գրառումը

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մենք... պատերազմից ծնված, պատերազմում ապրած ու պատերազմող սերունդ, հավերժ երազող ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, թե Երկրից դուրս, թե ներս, ու մանավանդ՝ մեր մեջ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խաղաղությունը, երբ Տեսածներիցդ հետո դեռ կաս, ու կաս այնքան, որ ժպտում ես. անկեղծ ու լիասիրտ ժպտում՝ կյանքը սիրող ու աչքերի կայծկլտումով լի երեխայի նման։ Որոշ մարդկանց այդ Ժպիտը բարկացնում է, որոշներին՝ հիացնում, ես ժպտում եմ երկուսին էլ):

Կյանքի դառն ընդգծում է ամենասովորական երջանիկ պահն անգամ... էնպես որ ժպտա՝ դառնության միջից անգամ, թող քաղցրանա...»:

Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին