▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ հայ օգտատերեր ու ԶԼՄ-ներ անվճար անում են այն, ինչի համար ազեռները լուրջ գումարներ են ծախսում

Զարմանում եմ մեր որոշ օգտատերերի ու լրատվամիջոցների վրա: 
Հազար անգամ ասվել ա, որ ազեռական կայքերը ու իրենց կողմից եկող տեսանյութերի հետ շատ ուշադիր պետք է լինել:
Հազար անգամ գցել-բռնել ու նոր շեյր անել կամ տարածել:

Խոսքս այսօր կգնա արդեն հայտնի դարձած հաքին.ազ կայքի մասին:

Կայքի սեփականատերը Էյնուլա Ֆաթուլաևն է, ով ժամանակին , Խոջալուի դեպքերի մասին ոչ ադրբեջանական տեղեկատվություն տալու համար բանտարկվեց, սակայն ինչ-որ ժամանակ անց, ղազագիր ստորագրեց ու ազատվեց բանտից:
Այժմ ինքը Ադրբեջանի նախագահականի կողմից իջեցրած հրահանգների կամակատարն է:
Ֆաթուլաևի երեսից բազմաթիվ իրավապաշտպաններ բանտարկվեցին ու վտարվեցին երկրից, Ֆաթուլաևի միջոցով դաշտ է նետվում այնպիսի էքսքլյուզիվ տեղեկատվություն, որ այլ ազեռական լրատվամիջոցներին հասանելի չեն:

Հայկական դաշտի հետ ինքը գտել է լավ աշխատանաքի ձև, մեկ ու մեջ դաշտ է նետում այնպիսի նյութեր, որոնք թվում է թե մեզ ձեռք են տալիս:
Մերոնք էլ հավեսով վերցնում են ու սկսում են այն տարածել կամ հղում անել, դրանով բարձրացնելով կայքի վարկանիշը Գուգլում և այլ որոնողակքն համակարգերում:
Բազմաթիվ հայ օգտատերեր սկսում են մտածել, որ դա "սվոյ" կայք ա, և սկսում են ամբաղ-զամբաղ, տեղի-անտեղի այլ նյութեր ևս այդտեղից վերցնել ու տարածել: 
Հիմա , համարյա պատերազմական իրավիճակում ենք, իսկ հայ օգտատերերը ու որոշ ԶԼՄ-ները հավեսով շարունակում են ԱՆՎՃԱՐ անել այն, ինչի համար ազեռները լուրջ գումարներ են ծախսում, այսինքն ադրբեջանական քարոզչությունը մտցնում են հայկական լրատվական դաշտ:

Զգույշ եղեք: Ուշադիր եղեք: Պատերազմ է: Խաղ ու պար չէ: Ամեն անզգույշ կերած կուտը կամ ապատեղեկատվությունը կարող է զինվորի կամ սահմանամերձ խաղաղ բնակչի կյանք արժենալ: Իրական կյանք: Անվերադարձ կյանք:

Չարժի Երևանում կամ այլ տաքուկ տեղ նստած խաղալ մարդկանց կյանքի հետ:

 

Տիգրան Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին