Երբ սեպտեմբերին հայտնաբերեցի ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի միակ՝ «Հայաստան» որմնանկարը, բոլոր ընկերներս ու ծանոթներս միաբերան ինձ համոզում էին, թե Մշակույթի նախարարությանը նամակ գրի:
Ու ինձ համոզելու համար համարյա մոտ 3 ամիս պահանջվեց: Ես, ի սկզբանե, գիտեի, որ որմնանկարը նրանց չի հետաքրքրելու, ինչպես, որ չէր հետաքրքրում նրանց Արծրունյանը կենդանության օրոք:
Ես համոզված եմ, որ որմնանկարը փրկվելու է, սակայն ինձ մոտ հարց է առաջանում՝ լավ, ո՞րն է Մշակույթի նախարարության գոյության իմաստը...
Ինչո՞ւ նախարարությունը մշակութային ռազմավարություն չունի` ովքե՞ր են լավ արվեստագետներ համարվում և ովքե՞ր`միջակ, ինչպե՞ս և ինչի՞ վրա են ծախսվում պետության գումարները: Ինձ այս հարցերի պատասխանները շատ է հետաքրքրում....