▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որն է ճիշտ` եկեղեցի կառու՞ցելը, թե՞ մարդկանց ռեալ օգնելը…

«Ես իրեն խնդրում եմ, որ նա իմ երեխայի բուժման հարցը լուծի, նա ինձ պատասխանում է`-միջոց չունեմ եկեղեցի եմ կառուցում, ասում եմ, եթե երեխային շտապ չվիրահատեն, ապա նա կմահանա, իսկ նա ասում է` ես քեզ հենց նոր պարզ հայերենով բացատրեցի`- միջոց չունեմ, քանի, որ շքեղ եկեղեցի եմ կառուցում…»:

Այս պատմությունը ես լսեցի մի խեղճ կնոջից, երբ նա ինձ պատմում էր, թե ինչպես է մի քանի ամիս առաջ մոտեցել մի մեծահարուստի և խնդրել, որպեսզի նա վճարի ծայրաստիճան ծանր վիճակում, հիվանդանոցում գտնվող իր երեխային: Ինչպես տեսնում եք կինը մերժվել է բարերարի կողմից: Միանգամից հարց է ծագում` որն է ճիշտ`եկեղեցի կառու՞ցելը, թե մարդկանց ռեալ օգնելը` տվյալ դեպքում մարդու կյանք փրկելը:

Ես հասկանում եմ հիմա որոշ մարդիկ կարող է ասեն` սա ինչ սխալ հարցադրում է, սակայն այդպիսի մարդկանց ես խնդրում եմ եզրակացություն անելիս մի փոքր հապաղել, քանի, որ իմ կողմից բարձրաձայնվող հարցը միայն ինձ մոտ չի ծագել, դրա պատասխանն են ուզում լսել շատ և շատ մարդիկ: Խնդիրը նրանում է, որ այսօր որոշ մեծահարուստներ նախընտրում են եկեղեցի կառուցել, քան թե իրենց համաքաղաքացիներին ռեալ օգնություն ցուցաբերեն: 

Ըստ իս ավելի լավ է մարդկանց օգնել, որպեսզի նրանք ոտքի կանգնեն և կարողանան իրենց ընտանիքները պահել և չարտագաղթեն, քան թե եկեղեցիներ կառուցել, չէ, որ ում են պետք եկեղեցիները, եթե քո հայրենակիցը ճարահատյալ լքում է երկիրը: Չէ, որ եթե արտագաղթի այս տեմպերը շարունակվեն ապա բացառված չէ, որ կգա մի օր երբ երբ մեր եկեղեցիները այցելու չեն ունենա…

Հ.Գ Հասկանում եմ, որ մեր մեծահարուստների համար ավելի շահեկան է եկեղեցի կառուցելը, չէ, որ այսպես իրենք «անմահանում» են, բայց չէ, որ Աստծո համար ամենամեծ արժեքը մարդն է, այլ ոչ թե… Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ…

Կարեն Թումանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին