Galatv.am-ը գրել է. Նոր ուսումնական տարվա մեկնարկն Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտները դիմավորել են վերանորոգված դպրոցում: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը:
Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի տարածքում կառուցված շինությունը Աբրահամյանի աչքից չի վրիպել, ով դիմելով Արարատի մարզպետին՝ հետաքրքրվել է. «Սա ի՞նչ ա, օրինակա՞ն է սա: Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ մենք սա փոխհատուցենք եւ քանդենք, դպրոցը մի հատ երեւա նորմալ»: Հետո մարզպետին հորդորել է մտածել այդ ուղղությամբ:
Ի պատասխան վերջինս հայտարարել է ՝ եղա՛վ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում