Ռուս երգչուհի Անաստասիա Ստոցկայան, պարզվում է, որ սիրում է հայկական խոհանոց: Նա Instagram-ի իր հետևորդներից մեկի հարցին՝ թե հայկական խոհանոցից որ ուտեստներն է նախընտրում, պատասխանել է. «Մատնաքաշ, խորոված, գաթա, ձվով պատրաստված լոբի»:
Հիշեցնենք, որ իր ծննդյան օրը երգչուհին Մոսկվայի բազմաթիվ հայտնի ռեստորաններից նախընտրել էր հայկական խոհանոցը ներկայացնող ռեստորանը:
Հավելենք, որ երգչուհին օրերս Հայաստանում էր: Նա պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում իր միկրոբլոգում՝ Հայաստանի տարբեր վանքերից` դրանք մակագրելով հայերենով:
Հիշեցնենք, որ ռուս երգչուհու ամուսինը հայ է: Զույգն ամուսնացել է 2010 թվականին: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Անաստասիան նշել էր, որ ամուսնու ընտանիքի անդամները, ովքեր բնակվում են Երևանում, իրեն հարազատի նման են ընդունել:
Բացի դրանից, երգչուհին ասել էր, որ պատրաստվում է իր որդուն հայերեն սովորեցնել, չնայած անձամբ չի տիրապետում դրան:
Նշենք նաև, որ Ստոցկայան իր դստերն անվանակոչել է հայ ամուսնու տատիկի պատվին`Վերա:
Կարդացեք նաև՝ Ցավդ տանեմ. ռուս երգչուհի Անաստասիա Ստոցկայան հայերենով դիմել է իր ընտանիքը քանդել ցանկացողին