▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Oրենսդրության կոպիտ խախտում օրենսդիր մարմնում. «ՀԺ»

«Այս օրերին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում բուռն քննարկվող առնվազն երեք օրինագծեր ապօրինաբար են ներառվել օրակարգ: Խնդիրն այն է որ կառավարության նիստում քննարկված և հաստատած օրակարգում այդ հարցերը ներառված չեն եղել:

 

Ըստ ՀՀ օրենսդրության, կառավարության նախաձեռնությամբ գումարված Աժ արտահերթ նիստի օրակարգը նախ պետք է հաստատվի կառավարության նիստում: Մայիսի 5-ին մեկնարկած Աժ արտահերթ նիստի օրակարգը կառավարությունը հաստատել է իր՝ ապրիլի 30-ին տեղի ունեցած նիստում, (օրակարգի թիվ 38 հարցը): Արտագնա աշխատանքի մեկնողներին եկամտային հարկով հարկելու «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող աղմկահարույց օրինագծերը այդ օրը չեն ներկայացվել և դրանք ներառված չէին «Աժ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» որոշման նախագծում: Կառավարության աշխատակագմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով ապրիլի 30-ի կառավարության նիստում ներկայացրել է փաստաթուղթը, նշված նախագծերը ներառելու մասին հայտարարություն ևս չի արել: Իսկ սա նշանակում է, որ սույն օրինագծերը օրակարգում ներառելը իրականացվել է օրենսդրության կոպիտ խախտմամբ»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին