▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Oրենքով գողի» են ծեծել

Այսօր հայտնի է դարձել, որ մարտի 15-ին Սանկտ-Պետերբուրգի ռեստորաններից մեկում տեղի է ունեցել երեք «օրենքով գողերի» հանդիպում, որը վերածվել է վիճաբանության, ապա և նրանցից մեկը, ենթարկվել է դաժան ծեծի:

Տուժած գողականը Գեորգի Ջանելիձեն է, որը քրեական աշխարհում հայտնի է Գեորգի Պետերբուրգցի մականունով:

Նրան այդ ռեստորան հանդիպման են հրավիրել երկու ժառանգական «օրենքով գողեր»` Գուրամ Չիխլաձեն` Կվեժոևիչ մականունով և Սերգեյ Ասատրյանը` Օսետրինա մականունով: Վերջիններս պատկանում են «օրենքով գողերի» ամենաերիտասարդ սերնդին: Իրենց «ազնվական» ծագումնաբանության ուժի շնորհիվ նրանք դեռ չեն հասցրել կեղտոտվել տոհմային (կլանային) հաշվեհարդարների մեջ, սակայն ոչ այնքան վաղ անցյալից սկսած նրանցից յուրաքանչյուրն աշխատում էր «դեդականներից» լինել որոշ հեռավորության վրա:

Ըստ «prime krime»-ի՝ հայտնի է դարձել, որ ո՛չ Գուրամը և ո՛չ էլ Սերգեյը Գոգիի ծեծի ենթարկելուն չեն մասնակցել, բայց նաև դրան չեն խանգարել: Դրա հետևանքն այն է եղել, որ Ջանելիձեն ռեստորանից հայտնվել է հիվանդանոցային մահճակալին:

Հիմա, հայտնում է տեղեկատվական միջոցը, «դեդական» տոհմը (կլանը) մտադիր է երկու «գողերի որդիներին» մեղադրանք ներկայացնել իրենց «եղբորը» չպաշտպանելու և սովորական մարդկանց (ֆրաերներին) գողի վրա ձեռք բարձրացնել թույլ տալու համար:

 

 

Աղբյուրը` Փաստինֆո.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին