Primecrime.ru-ն գրում է, որ երեկ օրենքով գող Միրոնը դատարանի վճռով դուրս է եկել բանտից: Վերջինս մոտ երկու շաբաթ գտնվում էր արտաքսման ենթակա անձանց համար նախատեսված մեկուսարանում: Փաստաբանների բողոքի հիման վրա Միրոնի գործն ուղարկվել է կրկնակի քննության, որի հետևանքով էլ որոշակի սանկցաիներ փոփոխության են ենթարկվել:
Պետք է նշել, որ դատարանը ընդունել է, որ Միրոնը Չատուրիա ազգանունը չի կրում, թեև նրա իրական ազգանունը դեռևս հանելուկ է մնում: Վարկած կար, որ նա իբրև Ամադյան է, սակայն դա էլ հերքվեց, քանի որ այդ ազգանունը նա ստացել էր` գործը խառնելու և խճճելու համար: Նրա իսկական ազգանունը գաղտնիության մեջ է պահվում
Ասում են` նրա ազգանունը նման է ՀՀ նախկին նախագահի ազգանունին, սակայն եզդիական ուղղվածությամբ: