▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրանժ»-ը կրկին կվաճառվի՞. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, վերջին շրջանում բանակցություններ են ընթանում Հայաստանում բավականին հաջողություններ գրանցած բջջային ընկերություններից մեկը՝ «Օրանժը», ռուսական «Մեգոֆոն» ընկերությանը վաճառելու շուրջ, չնայած ընդամենը վերջերս արձանագրվեց «Օրանժի» և «Յուքոմի» միավորումը։ Որոշ աղբյուրներ չեն բացառում, որ գործարքի մասին կարող է և առաջիկայում հայտարարվել, սակայն մեկ «բայց», բոլոր դեպքերում, կա։ Բանն այն է, որ «Օրանժը», որը ժամանակին այլընտրանքային թարմություն բերեց հայաստանյան տնտեսությանն ու բջջային կապի ոլորտին՝ շուկան բազմազանեցրեց, երբ տեղի ունենա գործարքը, ինչպես գրեթե մնացյալ ոլորտներում, կվերածվի ռուսական «մենիշխանության», քանզի բջջային ոլորտում և «Վիվասելը», և «Բիլայնը» ռուսական են»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին