▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ ռուսները գազը թանկացրին, աթա՞ր ենք վառելու. լրագրողը՝ ՔՊ պատգամավորին

Ազգային ժողովում շարունակում են քննարկել Հռոմի ստատուտի վավերացման հարցը։ Լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է սպասվում Հայաստանին ստատուտը վավերացնելուց հետո, արդյոք Ռուսաստանը պատժամիջոցներ չի կիրառի Հայաստանի նկատմամբ, գազ չի թանկացնի և այլն։

Լրագրողները օրինակ բերեցին փաստը, որ Լարսում այս պահին կանգնած են Հայաստանից Ռուսաստան մեկնող մի շարք բեռնատարներ։

«Գազը երբ թանկացավ, աթա՞ր ենք վառելու»,- հարցրին լրագրողները։

«Հայաստանի ղեկավարությունը հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկի։ Այս պահին մենք չունենք որևէ հիմք պնդելու, որ հնարավոր է նման գործողություններ լինեն»,- արձագանքեց Աղաջանյանը։

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին