ԱԺ-ում մեկնարկել են ընդդիմության կողմից նախաձեռնված լսումները՝ Հռչակագրի նկատմամբ ՍԴ դիրքորոշման վերաբերյալ, որին ներկա է նաև «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 15-ին ԱԺ լսումների ժաանակ Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ Սրբազանը նշեց, որ դա ընդամենը մի դրվագ էր, որն արտահատում էր պետական կառավարման համակարգի ողջ սնանկությունն ու թշվառությունը․ «Մարդիկ ինքնախոստովանություն արեցին։ Երկու կողմից բացահայտ հաղորդում է տրվել հանցագործության մասին։ Մի քիչ էլ որ իրար հրահրեն, դեռ շատ բաներ կխոսեն։ Այս մարդիկ ունեն մեկ պաշտամունք՝ փող ու իշխանություն»,-ասաց նա։ ***
Դիտեք նաև՝ |
«Որ մի քիչ էլ իրար հրահրեն, դեռ շատ բաներ կխոսեն»․ Բագրատ Սրբազան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet