Իջեւանում կայացած «Ֆեստիվառին», որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, Վրաստանից ժամանած արտիստներ Դաթո Խուջաձեի ու Նուցա Թոփուրիայի հետ ելույթ է ունեցել երգիչ Էրիկ Կարապետյանը: Սոցցանցերում քննարկվել էր արտիստի վերնազգեստը, ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե նա զրահաբաճկոնով էր: Aravot.am-ը փորձեց երգիչ ճշտել՝ իսկապե՞ս զրահաբաճկոնով է ելույթ ունեցել:
Երգիչը նեղսրտեց. «Բրոնիժիլետը ժիլետից չե՞ն տարբերում, ընդամենը շոր է, բեմական հագուստ, կարող եմ ասել, թե որտեղից եմ պատվիրել…Հիմա եթե գլխարկ դրած լինեի, պիտի ասեին կասկայո՞վ է… Երկրի խնդիրները թողած ժիլետի՞ց եք խոսում… Օրինակ երեկ 20 հազար մարդ է եղել համերգին, ուրախ գնացել են, դրա մասին գրեք… Ժամ ու կես երգել ենք, քրտինքը ջուր դառած հոսում էր, ժիլետն էլ էր թրջվել, դեռ չի չորացել, ես բեմից իջել եմ, ու դուք բրոնիժիլետից եք խոսում»:
Էրիկն ասաց նաեւ, որ իր վաստակած գումարներից բաժին է հանում բարեգործությանը, սակայն երբեք դրա մասին չի խոսում, դրա մասին չի գրվում մամուլում:
Դիտեք նաև՝
Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում , այս առիթով, գրել է․
Հարց Ֆեստիվառ / Festivar -ի կազմակերպիչներին։ Ի՞նչ է նշանակում Էրիկ Կարապետյանի` համերգի ընթացքում "բռոնեժիլետով" ելույթը։
Դա ինչ֊որ մեսի՞ջ է։
Անգամ եթե այն իսկական չէ և ինչ֊որ անհասկանալի ոճային լուծում է, չե՞ք կարծում, որ աբսուրդ է սահմանամերձ մարզում նման հագ ու կապով համերգի ներկայանալը։
Իսկ եթե տարածքն անվտանգ չէ երգչի համար, ապա առնվազն կազմակերպիչները ցուցաբերել են բացառիկ անպատասխանատվություն` այդքան մարդու վտանգավոր տարածքում մեկ տեղ հավաքելով։