▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքն աթոռակռվի պատճառով վերացվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.  Կայքին տեղեկություններ են հասել այն մասին, որ օրեր առաջ Մշակույթի նախարարությունում որոշում է կայացվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու մասին: Այսպիսով, Հայաստանը, մեծ հաշվով, գլխավոր դիրիժոր չունի, իսկ այս հանգամանքը ամբողջ աշխարհում չլսված-չտեսնված երևույթ է:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջերս վերանշանակված Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը կատարվածում իր «ներդրումն» է ունեցել: Սա, կարելի է ասել, նրա միջնորդությամբ է կատարվել: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները՝ նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ որոշ շահագրգիռ կողմեր ցանկություն են հայտնել գլխավոր դիրիժորի պաշտոնում տեսնել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի որդուն: Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնի կառավարման խորհրդի անդամ, գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին բազմիցս «բարիով» հորդորել են հեռացման դիմում ներկայացնել, սակայն նա, բնականաբար, չի համաձայնել:

Իսկ նրան հեռացնել չէին կարող, քանի որ Կարեն Դուրգարյանը խորհրդի անդամ էր: Եվ հանգուցալուծումն ահա այսպիսին եղավ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նմանատիպ պատմությունների մեջ ժամանակին ընկել է նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Հավելենք, որ Օպերայի կանոնադրության մասին որոշումը երեք օր առաջ է կայացվել, իսկ պետռեգիստրում հաստիքի վերացման մասին որոշումը հաստատվել է երեկ: Եվ այն ժամանակ, երբ Սերգեյ Սմբատյանն արդեն իսկ կարողանա անխափան «գործի անցնել», հաստիքը կվերականգնվի: Ի դեպ, դեռևս չճշտված տեղեկություններ կան այն մասին, որ այս պատմության մեջ մասնակիցների թիվը բավականին մեծ է:

Եվ հանգուցալուծումն ահա այսպիսին եղավ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նմանատիպ պատմությունների մեջ ժամանակին ընկել է նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Հավելենք, որ Օպերայի կանոնադրության մասին որոշումը երեք օր առաջ է կայացվել, իսկ պետռեգիստրում հաստիքի վերացման մասին որոշումը հաստատվել է երեկ: Եվ այն ժամանակ, երբ Սերգեյ Սմբատյանն արդեն իսկ կարողանա անխափան «գործի անցնել», հաստիքը կվերականգնվի: Ի դեպ, դեռևս չճշտված տեղեկություններ կան այն մասին, որ այս պատմության մեջ մասնակիցների թիվը բավականին մեծ է:

Այսպես, ըստ լուրերի՝ շոշափվում է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի անունը. ասում են, թե իտալացի հայտնի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, ով ռեկտորի դստեր ապագա ամուսինն է, հավակնում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բարձր պաշտոններ զբաղեցնել: Մեր ունեցած տեղեկությունների հավաստիությունը փորձեցինք պարզել ՀՀ մշակույթի նախարարությունից: Մեր հարցերին խոստացան պատասխանել վաղը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին