▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց կարող է առողջ մարդը կողմ լինել, որ իրեն դատահոգեբուժական փորձաքննության ենթարկեն.azatutyun.am

azatutyun.am-ի փոխանցմամբ  «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ի բախումների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան։

Նրան դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու նպատակով կալանավայրից հոգեբուժական կենտրոն են տեղափոխել երեկ ուշ երեկոյան: Չնայած դատաբժշկական փորձաքննությունները տևում են մինչև 24 օր, բայց դատարանը նոյեմբերի 19-ի իր որոշմամբ Շանթ Հարությունյանի պարագայում սահմանել է փորձաքննության երկամսյա ժամկետ։

Քննիչի հիմնական փաստարկն այն է, որ 2008-ի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ «7-ի գործով» կալանավորված Հարությունյանը այն ժամանակ ազատ է արձակվել հանցագործություն կատարելու պահին անմեղսունակ լինելու հիմքով։ Դա է պատճառը, որ քննչական մարմնի մոտ, ըստ պաշտոնական պարզաբանման, կասկածներ են առաջացել։ 

Ընտանիքը դեռ Շանթ Հարությունյանին տեսակցելու հնարավորությունից զրկված է։ Նրա կինը՝ Ռուզաննա Բադալյանը, «Ազատությանը» փոխանցել է՝ առավոտյան են իմացել, որ Շանթն արդեն հոգեբուժարան է տեղափոխվել փորձաքննության։

«Ո՞նց կարող է առողջ մարդը կողմ լինել, որ իրեն դատահոգեբուժական փորձաքննության ենթարկեն, մանավանդ որ արդեն մեկ անգամ նման նախադեպ եղել է, և իրենք ներկայիս վիճակի մասին գրել են, որ եղել է առողջ և ներկայում էլ առողջ է։ Ավելի շուտ նրա խոսքը անլրջացնելու խնդիր են ուզում լուծել և հանրության մեջ դա տարածեն, որ տարան հոգեբուժարան, էնտեղ փորձաքննություն անցկացրեցին... չի կարելի այդպիսի գաղափարներով մարդուն դարձնել հոգեկան հիվանդ, չի կարելի այդպիսի պիտակներ կպցնել... եթե մարդը փոքր-ինչ այլ է, ուրիշներին մնան չէ, նշանակում է նա հոգեկան հիվա՞նդ է։ Չէ»,- ասել է Բադալյանը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին