Ո՞նց իշմար տանք Անդրիասին, որ «ապե՜ր, թարգի, պալիտ ես եղել, գործատուներիդ հետ միասին»․․․ Րաֆֆին աչքիս լույսը չի նաև այն պատճառով, որ հնարավորություն տվեց Անդրիասի պես նոր տզրուկներին կպնել մեր ժողովրդի ջանին, ընդ որում եթե եղած տզրուկների հետ գոնե ժողովրդի մարմինը աստիճանաբար էր մեռնում, ապա Անդրիասը սուր վարակիչ ինֆեկցիաներ է բերում իր հետ․․․ Բայց մինչ վերջնական ախտորոշմանը անցնելը մի երկու բառով ներկայացնեմ, թե ինչ ա ասել ֆլամինգ լողափի և ռադիոհայի տիրակալ, «Դվին» հյուրանոցի հերն անիծողներից թմի ներկայացուցիչ և 2008 թվականի ընտրությունները լավ ընտրություններ համարած, իսկ էսօր ժողովրդի ցավերով տապակվող այս գործիչը:
Ի պատասխան այն հարցադրման, թե ինչո՞ւ Րաֆֆին երեկ ամոթանք տվեց իրեն, Անդրիասը իրեն դոդերի բաղերը քցեց, ընդ որում, չխորշելով արդեն ձանձրալի դարձած կռուտիտից, թե իբր երեկ լրատվամիջոցներն աղավաղել էին իր խոսքը, իսկ ինքը սառնասիրտ է գործել, ու Րաֆֆին մի հատ թթու բառ էլ իսկի չի ասել: Ավելին, Անդրիասի պատմածներին եթե լսես, լրիվ «ուպալ, աչնուլսյա, գիպս» վիճակներում ա տղան․ պատկերացնո՞ւմ եք, ինքը բանից բեխաբար բարձրանում էր Բաղրամյանով մնացածի հետ, երբ սկսվեց բախումը, իսկ Րաֆֆին էլ երբ թողեց ու գնաց, ինքը ստիպված ժողովրդի ղեկավարումն իր ձեռքերն առավ․․
Ու բնականաբար Անդրիասը ոչ մի բառով չի ասում, որ ապրիլի 9-ի առավոտվանից իր համակիրները բոլոր ֆռոնտերով ու ուղղություններով փորձում էին սադրել ու կատաղացնել ժողովրդին էլ, ոստիկաններին էլ, չի խոսում Անդրիասը այն մասին, որ անդրիասական ու մերձանդրիասական ջահելությունն էր ամենաբարձրը սուլում հրապարակում ու հրահրում Րաֆֆուն, որպեսզի առաջնորդի երթը, նույն անդրիասական ջահելներն էին գոռում, վիրավորում ու բախումների մեջ մտնում ոստիկանության հետ առաջին շարքերում և հենց անդրիասական նույն դեմքերն էին, որ ամեն ինչ անում էին, որպեսզի հանկարծ լարվածությունը չնվազի, և բախումները շարունակվեն:
Լռում է անգամ այն մասին, որ որ ոչ միայն ռուչկվեց ընդհանուր պրոցեսին ու փորձեց ղեկավարումն իր ձեռքն առնել՝ հիմնվելով ժողովրդի հիասթափության ու ապատիայի վրա, այլև այնպիսի կոչեր էր անում (նստացույց հենց Բաղրամյան պողոտայի վրա), որոնք անպայմանորեն պետք է հանգեցնեին նոր բախումների․․․ Անդրիասը վտանգավոր ծիտ ա, ու մենք դեռ սրա խառնակչությունները շատ ենք տեսնելու, բայց մենք ունենք մեկ առավելություն, որը տրվել է մեծ զոհերի ու հիասթափությունների գնով․ ժողովրդի գիտակից հատվածը էլ միամիտ չի ու ավանտյուրիստների հետևից չի գնում, առավել ևս Հայաստանում, որն այնքան փոքր է, որ երկու օրում կարելի է պարզել, թե ով ինչացու է ու ում ականջներն են երևվում տվյալ գործչի հետևում, այնպես որ, Անրդիաս, դավայ դասվիդանիա:
Գրառումը` «Ձկան Աչք» ֆեյսբուքյան էջից