«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած որ թե ՀՀԿ խորհրդում, թե Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է` կուլակաթափություն չի լինելու, սա 37 թիվը չէ, այնուհանդերձ, խնդրին ոչ ստանդարտ լուծում է տրվել. բոլոր օլիգարխներն ու փողատերերը բավականին լուրջ հանձնարարություններ են ստացել Ղարաբաղում լուրջ ծրագրեր իրականացնելու:
ՀՀ ԶՈՒ կապի ու ավտոմատացված կառավարման համակարգի վարչության պետի հեռացման պատճառներից մեկն էլ սահմանում կապի ոչ բարվոք վիճակն է եղել, եւ ասելով, որ իր որդիները Ղարաբաղում լուրջ գործ են անում, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հենց այդ «ոչ ստանդարտ» հանձնարարությունն է նկատի ունեցել։
Վերջիններս մասնագիտացված են կապի ոլորտում եւ այս օրերին շփման գծում արդիական համակարգեր եւ կապ են ներդնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում