▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օհանյանը դիմել է գլխավոր դատախազին՝ իր և ընտանիքի մասին տարածվող լուրերի խնդրով. «Հրապարակ»

«Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս զբաղվի իր և կնոջ մասին վերջին շրջանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների տարածման խնդրով: Նախարարը գրել է, որ իր կնոջ մասնակցությամբ վթարի, Ֆրանսիայում հիվանդանոց, թանկարժեք մուշտակ ձեռբ բերելու և մյուս լուրերը սուտ են, ապատեղեկատվություն, նպատակ ունեն զրպարտելու իրեն և իր ընտանիքին: Օհանյանը խնդրում է պարզել տեղեկությունների իսկությունը, իսկ եթե պարզվի, որ դրանք սուտ են, ճշտել դրանք տարածողի ինքնությունը և պատասխանատվության ենթարկել:

 

Ներկայացրել է նաև խնդրո առարկա հրապարակումները՝ հիմնականում «Հայկական ժամ» կայքից: Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը. «Նկատի ունենալով, որ վերոնշյալ նյութերում առկա է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից վերոնշյալ նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ընթացքը լուծելու համար»: Նկատենք, որ զրպարտությունն ու վիրավորանքը վաղուց են ապաքրեականացվել, սակայն պաշտպանության նախարարը որոշել է ետ պտտել ժամանակի անիվը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին