Սոնյա Սարգսի Ասատրյանը 3 տարեկան է և նրա մոտ հայտնաբերել են արագ զարգացող արյան լեյկոզ / լեյկիմեա:
Սոնյայի ընտանիքն ապրում է Հայաստանում, Գյումրի քաղաքում, Խանջյան 231, տնակ 106 հասցեում:
1988թ. երկրաշարժից հետո, մինչ օրս, ընտանիքն ապրում է տնակում, սոցիալական ծանր պայմաններում և ընտանիքի միակ եկամուտը հոգում է Սարգիսը' լեյկիմեայով հիվանդ փոքրիկ Սոնյայի հայրը: Սոնյայի տատիկը նույնպես արդեն 1.5 տարի տառապում է կրծքի քաղցկեղով (մեկ անգամ վիրահատվել է և շարունակական բուժման կարիք ունի): Ներկայումս ընտանիքը հայտնվել է խիստ ծանր հոգեբանական և ֆինանսական վիճակում: Իսկ քաղցկեղով հիվանդ տատիկը հրաժարվում է բուժումից' հանուն 3-ամյա թոռնիկի կյանքի փրկության:
Մենք Սարգիսի ընկերներն ենք և փորձում ենք նրան օգնել մեր հնարավորության սահմաններում… Սակայն, նման հիվանդության բուժումը մեծ գումարներ է պահանջում…
Խնդրում ենք Ձեր / Ձեր կազմակերպության որևէ օգնությունը' փոքրիկ Սոնյայի կյանքը փրկելու նպատակով, քանի որ նրա հայրը, թե’ որպես որդի, և, թե’ որպես դստեր հայր, հայտնվել է խիստ անելանելի վիճակում…
Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել համապատասխան փաստաթղթերն ու բժշկական եզրակացությունները:
Որևէ պարզաբանման նպատակով կարող եք դիմել փոքրիկ Սոնյայի հորը նշված էլ. հասցեով կամ հեռ.համարով'
· էլ. հասցե – Saklian.06@mail.ru, Ssasatryan@gmail.com
· հեռ. համար - +37493553555, +37477051525, +37477306090
Կարող եք կապվել նաև մեր հետ նշված էլ. հասցեով:
Նախապես հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը' նամակն ընթերցելու և հետաքրքրվածություն ցուցաբերելու համար, քանի որ նման իրավիճակում որևէ տեսակի օգնությունը խիստ սպասված է…
Թող Աստծո Աջը հովանավորի Ձեզ' բոլոր բարի գործերում…
Գրառումը` «Օգնենք փոքրիկ Սոնյային» ֆեյսբուքյան էջից