▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոգևորվել ես, չգիտեմ ինչից ա.Այվազյանը՝ Բագրատյանին

 

Վարդան Այվազյանը հայտարարեց, որ կառավարությունն ուզում է ամեն ինչ անել՝ ՓՄՁ բեռը թեթևացնելու համար. «Մենք ասում ենք՝ մինչև 58 մլն շրջանառություն ունեցող ՓՄՁ-ներին հարկային արտոնություն տալ: Եթե նա ունի ավելի արտոնություն, պետք է ավել հարկ վճարի: Մեր կամքը սրա մեջ է կայանում: Հիմա դուք ասում եք՝ 3.5 տոկոս շրջանառության հարկ թող տան, ինչի՞ են մեկ տոկոսից հրաժարվում: էդ ի՞նչ ա տեղի ունեցել, որ մարդուն ասում ես՝ մեկ տոկոս վճարի, ասում է՝ չէ, պատրաստ եմ 5 տոկոս վճարել, ինչի՞ համար, դուք ձեզ հարց տվել ե՞ք»:
Ըստ նրա՝ ՀՀ-ում 32 հազար տնտեսվարող ցույց է տվել, որ իր տարեկան շրջանառությունը 2.4 մլն է, որը ռեալ չէ»: Պարոն Այվազյանի խոսքերով՝ պետք է ապրանքների ներմուծման ժամանակ ամբողջ թափանցիկությունն ապահովել, որը հնարավորություն կտա հետագայում փաստաթղթաշրջանառություն իրականացնել:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հորդորեց նախ խոշորին բերել հարկման դաշտ. «Բոլորս էլ խոշորի տեղը գիտենք, ի՞նչ ենք ընկել փոքրի ջանը: Եկեք խոշորի ցանկը հանեք, եթե էդքան կամք ունեք, չընկնենք էդ խեղճ ու կրակ ժողովրդի ջանը»:
Ի պատասխան Վարդան Այվազյանը փորձեց բացատրություններ տալ, որի հետ համամիտ չէր ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա տեղից դիտողություններ արեց Վարդան Այվազյանին: «Պարոն Բագրատյան, ոգեւորվել ես, չգիտեմ ինչից ա»,-  արձագանքեց Վարդան Այվազյանը:

Տեղեկացրել էինք, որ Կառավարությունը որոշել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը:

Վարդան Այվազյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ կառավարությունն ուզում է ամեն ինչ անել՝ ՓՄՁ բեռը թեթևացնելու համար. «Մենք ասում ենք՝ մինչև 58 մլն շրջանառություն ունեցող ՓՄՁ-ներին հարկային արտոնություն տալ: Եթե նա ունի ավելի արտոնություն, պետք է ավել հարկ վճարի: Մեր կամքը սրա մեջ է կայանում: Հիմա դուք ասում եք՝ 3.5 տոկոս շրջանառության հարկ թող տան, ինչի՞ են մեկ տոկոսից հրաժարվում: էդ ի՞նչ ա տեղի ունեցել, որ մարդուն ասում ես՝ մեկ տոկոս վճարի, ասում է՝ չէ, պատրաստ եմ 5 տոկոս վճարել, ինչի՞ համար, դուք ձեզ հարց տվել ե՞ք»:
Ըստ նրա՝ ՀՀ-ում 32 հազար տնտեսվարող ցույց է տվել, որ իր տարեկան շրջանառությունը 2.4 մլն է, որը ռեալ չէ»: 

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հորդորեց նախ խոշորին բերել հարկման դաշտ: Վարդան Այվազյանը փորձեց բացատրություններ տալ, որի հետ համամիտ չէր ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով  տեղից դիտողություն արեց. «Պարոն Բագրատյան, ոգևորվել ես, չգիտեմ ինչից ա»,-արձագանքեց Վարդան Այվազյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին