«Արդեն որերորդ անգամ Իլհամ Ալիևը հայտարարում է կոնֆլիկտի կարգավորման իր հստակ ձևավորմած մոտեցումը՝ ոչ մի փոխզիջում, ամբողջը՝ մեզ:
Ղարաբաղը վերադառնում է Ադրբեջանի գիրկը, ադրբեջանցի փախստականները վերադառնում են ելման դիրքերին:
Ըստ այս հայտարարության՝ հայերը ՛՛շահում են՛՛ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, ՛՛շահում են՛՛ ադրբեջանահայ փապստականներին, Շահումյանի շրջանից և շրջակա տարածքներից ՛՛նվեր ստացած՛՛ հայությունը, և հիշողություններ պատերազմական հաղթանակների մասին: Այդպես էլ ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել հայկական հստակ ձևակերպված դիրքորոշումը, նույնիսկ Ղարաբաղի բացարձակ անկախության մասին, անընդհատ նվնվոցով խոսվում է Ղարաբաղի անորոշ ՛՛կարգավիճակի՛՛ մասին:
Հիրավի, բանակցող կողմերը երբեք, ոչ մի տողով, ոչ մի փաստաղթով, ոչ մի բանավոր խոսքով, ոչ մի արձանագրությամբ չեն քննարկել ադրբեջանական ագրեսիան, ոչ մի խոսք չկա հայերին սպառնացող ռեալ, օբյեկտիվ վտանգի մասին:
Դրանք բանակցություններում գոյություն չունեցող ՛՛հայկական զառանցանքներ՛՛ են:
Որևէ մեկը երբևե լսե՞լ է, որ Հայաստանի որևէ նախագահ Ղարաբաղի հարցի կարգավորման կոնտեքստում այս տեղանունները, այդ երևույթները հիշատակի:
Իսկ երբ մենք մի խմբով մի քանի տարի ՛՛քափ ու քրտինք՛՛ մտած համոզում էին քննարկումներում խոսել նաև ադրբեջանահայ փախստականների մասին, Հայաստան եկավ ՄԱԿի փախստականների գծով գերագույն գլխավոր հանձնակատարը, հանդիպես Սերժ Սարգսյանի հետ, և հենց հաջորդ օրը նախագահի կայքում մի քանի տողով տեղեկություն հայտնվեց, որ ՛՛Հայաստանը փախստականների մասով քաղաքական պահանջներ չունի՛՛: Դուք լինեք հարցի կարգավորման երրորդ կողմ՝ ի՞նչ կանեք»,-գրել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանն՝ անդրադառնալով ռուսական մամուլի հրապարակմանն, ըստ որի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել է Լեռնային Ղարաբաղին անկախության հարցում Բաքվի դիրքորոշման փոփոխությունը: