▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի Մադրիդ, ոչ մի Կազան. «Առավոտ»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ադրբեջանցի զինծառայողները կտրում են մեր սպանված հերոսի գլուխը, դնում են այն տոպրակի մեջ, ման են ածում իրենց խաղաղ բնակավայրերումցուցադրում են ու հրճվանք են առաջացնում այդ բնակավայրերի երկու սեռի ներկայացուցիչների եւ երեխաների մոտ: Այդ եւ նմանատիպ նույնքան սահմռկեցուցիչ այլ տեսանյութեր նկարահանում եւ տարածում են իրենք՝ ադրբեջանցիները, եւ ֆեյսբուքում արժանանում են ւիրենց հայրենակիցների նույնքան բուռն հրճվանքին:

Ես սա գրում եմ ոչ թե ադրբեջանցիների նկատմամբ ատելություն առաջացնելու նպատակով: Ոչ էլ՝ փաստելու հարեւան երկրի հասարակության լուրջ հիվանդությունը: Ոչ էլ հույս ունենալով, որ Ռուսաստանը, Ամերիկան կամ Եվրոպան դա կդատապարտեն. այդքան միամիտ չեմ, որ չիմանամ, թե որքան հեռու է սփռվում դրանց «պրագմատիզմը»՝ ոչ մենք ենք դրանց պետք, ոչ էլ դրանք՝ մեզ:

Ես գրում եմ դա բացառապես «ներքին» (հայ) լսարանի համար, այսքան բան տեսնելուց հետո (պետք է ասեմ՝ տեսել եմ մի փոքր ավելի շատ, քան պտտվում է ֆեյսբուքում) ես կտրականապես դեմ եմ «մադրիդյան», «կազանյան» կամ ցանկացած այդօրինակ  «սկզբունքներին»: Այլ կերպ ասած՝ ես դեմ եմ ոչ միայն 7 շրջանի, այլեւ մի քանի մետրի կամավոր զիջմանը՝ Արցախի կարգավիճակի մասին ինչ-որ անորոշ խոստումների դիմաց: Որովհետեւ այդ մի քանի մետրն էլ Ադրբեջանն օգտագործելու է նույն վայրագ ահաբեկչությունների համար:

Ցանկացած կարգավորում ենթադրում է ինչ-որ մի վիճակ, որտեղ հայերն ու ադրբեջանցիները պետք է խաղաղ ապրեն կող-կողքի, վստահեն իրեր: Բայց եթե ես 100 տոկոսով վստահ եմ, որ ադրբեջանցու նպատակն ինձ վերացնելն է, ոչ միայն վերացնելը, այլեւ գլուխս կտրելը եւ մնացած բոլոր բաները ուրեմն ինչո՞ւ ես պետք է առանց  մարտի նրան հնարավորություն տամ դա անելու: Ես չեմ ասում՝ պետք է հրաժարվել փոխզիջումներից եւ որդեգրել «ոչ մի թիզ հող» առավելապաշտական սկզբունքը: Պարզապես առաջարկում եմ առերեսվել իրականությանը եւ գիտակցել, որ այսօր «ամեն մի թիզ հողում» հակառակորդն իրականացնում է իր վայրագությունները:

Իհարկե, եթե Լեռնային Ղարաբաղը հռչակվի անկախ պետություն եւ անկախության երաշխավորներ լինեն «համանախագահող երեք պետությունները», դա անվտանգության հզոր լծակ կլինի, բայց նույնիսկ այդ պահին ես դեմ կլինեի տարածք հանձնելուն, որովհետեւ հանձնելու հաջորդ օրն իսկ այդ տարածքներում հայտնվելու է հակառակորդի հրետանին, որը հարվածելու է այդ անկախ պետությանը: Հասկանում եմ, որ քաղաքականապետ Ադրբեջանին դա ավելի դժվար կլինի անել: Բայց հարեւան երկիրը հաղթահարել է նման շատ «խոչընդոտներ»:

Չգիտեմ՝ ի՞նչ են մտածում այս հարցի շուրջ Հայաստանի ներկա եւ նախկին նմախագահները, ինչպես նաեւ Արցախի նախագահը, բայց ինձ թվում է, որ 4-օչրյա պատերազմից հետո Մինսկի խմբի առաջարկները պատեհ չեն: Մեղմ ասած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին