Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատժամիջոցային քաղաքականությունը համեմատել է չար զոքանչի պահվածքի հետ,-հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Օրերս կայացած ելույթի ժամանակ Ժիրինովսկին ասել է, որ Օբամայի համար բոլորը մեղավոր են և վերջինս բոլորին էլ վերացնելու է: Ժիրինովսկու խոսքով` զոքանչների մասին հնչող բոլոր անեկդոտների հիմքում նույն բանն է` զոքանչներից վնասն ավելի շատ է, քան` օգուտը: Ներկաներից մեկն էլ, առարկելով սկանդալային քաղաքական գործչին, ասել է. «Զոքանչների վերաբերյալ ամեն մեկն էլ իր սեփական փորձն ունի»: