ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բառացիորեն փրկել է տիկնոջը՝ լուսանկարիչների ամենատես աչքերից՝ կանխելով, մեղմ ասած, ոչ կոռեկտ լուսանկարների տարածումը:
Բարաք և Միշել Օբամաները նախօրեին ինքնաթիռով ժամանել են Տեխաս՝ մասնակցելու քաղաքացիական իրավուքնների մասին օրենքի ընդունման 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Եվ ահա այն պահին, երբ զույգը հայտնվել է սանդուղքի վրա, քամու պատճառով անհարմար իրավիճակ է ստեղծվել, սակայն Օբամային հաջողվել է փրկել իրավիճակը: Գրում է Daily Mail-ը: