▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նշանակման մասին կհայտարարվի փետրվարի սկզբին. «Ժողովուրդ»

Asekose.am-ն օրեր առաջ  գրել էր, որ ըստ կայքի տեղեկությունների,  Հանրային ռադիոընկերության  գործադիր տնօրենի մրցույթում հաղթելու է Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը, ով ակտիվորեն մասնակցում էր «Այո»-ի քարոզարշավին:

Թեմային այսօր անդրադարձել է «Ժողովուրդ» թերթը, նշելով, որ ըստ  լուրերի՝ Սաղաթելյանի նշանակման քաղաքական որոշումն արդեն կայացված է, եւ նա այս օրերին զբաղված է նոր պաշտոնի հետ կապված տեխնիկական խնդիրների լուծմամբ։ Ենթադրվում է, որ Հանրային ռադիոյի նոր տնօրենի նշանակման մասին կհայտարարվի փետրվարի սկզբին։

Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը թափուր է նախկին տնօրենի՝ Արմեն Ամիրյանի՝ անցած տարվա դեկտեմբերի 8-ին ներկայացրած հրաժարականից հետո։ Վերջինս հետագայում նշանակվեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնում։ Նշենք նաեւ, որ Արման Սաղաթելյանը Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից հրաժարվեց անցած տարվա հուլիսի 18-ին։ Նա իր հրաժարականը պատճառաբանել էր մասնավոր սեկտորում աշխատանքի անցնելու ցանկությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին