«Երջանկություն` առանց ձեռքերի, առանց ոտքերի». բոլոր նրանց համար, ովքեր դժգոհ են իրենց կյանքից` խորհուրդ է տրվում նայել:
Նիք Վույչիչը ծնվել է առանց վերջույթների: Տասը տարեկանում նա փորձել է ինքնասպան լինել: Նրան դրանից հետ կանգնեցրել է այն միտքը, թե որքան տառապանքներ նա կարող է պատճառել ծնողներին, եղբորն ու քրոջը։ Հետագայում Նիքը հաշտվում է իր վիճակի հետ և կյանքում կայանալու ուղիներ է փնտրում։ Այժմ նա քրիստոնեություն է քարոզում։