▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը առաջիկայում պաշտոնանկ կարվի. «մեղավորը» Գասպարին է.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծավալված վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ ակտիվիստ Վարդգես Գասպարիի այնտեղ հայտնվելն ու բերդի իրականությունը ներկայացնելը, վատ է անդրադառնալու ՔԿՀ պետի՝ Ռուբեն Ստեփանյանի վրա, որն ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ բարեկամական կապ ունի։

Ասում են՝ այս անգամ «գեներալ» թիկունքը չի օգնի։ Նրան առաջիկայում հնարավոր է պաշտոնանկ անեն։ Որպես պոտենցիալ փոխարինող՝ շրջանառվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, «Աբովյան» ՔԿՀ նախկին պետ Արսեն Աֆրիկյանի անունը, որը նաեւ Տարոն Մարգարյանի ազգականն է։ Նա նախկինում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ էլ է եղել եւ պաշտոնից ազատվելու դիմում է գրել ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի փախուստից հետո»:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին