▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկն ինքնասպան է եղել

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկություն է տարածվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձ Հակոբ Նահապետյանը օգոստոսի 14-ին, ժամը 22:30-ի սահմաններում կատարել է ինքնավնասում մեկանգամյա օգտագործման սափրիչի սայրով աջ և ձախ նախաբազուկների և որովայնի շրջանում, որից հետո ժամեր անց մահացել է:
Հակոբ Նահապետյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Նշենք, որ իր կալանքը կրելու ընթացքում գտնվել է քրեակատարողական հիմնարկի նյարդահոգեբույժի հսկողության տակ: Վերջինս նաև երկտող է թողել, որով իր արարքի համար խնդրում է ոչ ոքի չմեղադրել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին