▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորից կրակոցներ կամ արյունոտ ձեռքերն ունեն սպասարկուներ.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Կրակոցային թեմաներն այդպես էլ Գյումրիի նախկին քաղաքապետ։ Վարդան Ղուկասյանի անունից հեռու չեն մնում: Այս անգամ էլ տարածվել են լուրեր, որ պարոն Ղուկասյանի եղբոր որդին՝ Հովհաննես Ղուկասյանը, հարսանեկան խնջույքը փորձել է «ծաղկեցնել» լրացուցիչ «հրավառությամբ»՝ օդ կրակելով:

Միայն թե խնջույքի մասնակիցները ճիշտ չհասկանալով՝ խուճապահար փախել են: Թե որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը՝ փորձեցինք հետաքրքրվել Վարդան Ղուկասյանից, ով միայն հետեւյալ պատասխանը տվեց.

«Ղուկասյանների ընտանիքին վերաբերող ստահոդ տեղեկությունների ստեղծումն ու սփռումն աղերսվում է իմ դեռ 2007 թվականին իրականացված եւ դեռեւս չբացահայտված մահափորձի պատվիրատուների, այս դեպքում՝ Ղուկասյանների ընտանիքի դեմ լրատվական արշավի կազմակերպիչների հետ: Ստացվում է՝ արյունոտ ձեռքերն ունեն սպասարկուներ: Ավելացնելու ոչինչ չունեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին