▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորանշանակ դատավորի բավականին պատկառելի ունեցվածքը.«Ժողովուրդ»

«Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ ծնունդով սյունեցի դատավոր Հովիկ Շահնազարյանը, որը անցած տարվա դեկտեմբերին է նշանակվել իր պաշտոնում, չնչին աշխատավարձով բավականին պատկառելի ունեցվածք է կուտակել։ Ըստ նորանշանակ դատավորի՝ 2014 թվականի հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 61 հազար դոլար, 13 մլն դրամ, 170 հազար ռուսական ռուբլի։

 

Նկատենք, որ մինչև դատավոր նշանակվելը, Շահնազարյանի ամսական աշխատավարձը կազմել Է ընդամենը 43 հազար դրամ։ Աշխատավարձից բացի նա անցած տարի ունեցել Է նաև 1 մլն 234 հազար դրամի այլ եկամուտ։ Իսկ դատավորի կնոջ դրամական միջոցները 2014-ի վերջին կազմել են 14 հազար դոլար, 600 հազար դրամ և 100 հազար ռուբլի»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին