▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր ռազբորկա Արգամիչի որդու մասնակցությա՞մբ.hraparak.am

hraparak.am-ը գրում է. Հայաստանի գեղատեսիլ գյուղերի բնակիչները, որտեղ բնության գրկում ուտել-խմելու, ջրի մոտ հանգստանալու տեղեր կան, մեր պաշտոնյաներին ու նրանց երեխաներին դեմքով են ճանաչում: Որովհետեւ այդ երեխաները սիրում են գարնանը զվարճանալու գնալ այդ աղբյուրների մոտ, բայց երբեմն նեղացնում են ուրիշ երեխաների: Այսպիսի մի բախում մեծահարուստ երեւանցիների երեխաների եւ գյուղի տղաների միջեւ եղավ ապրիլի վերջին՝ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի աղբյուրի մոտ: Ջահելները հաց են ուտում, մի քիչ էլ խմում, գլուխները տաքացնում: Ոսկեվանից մի քանի երիտասարդ գալիս են աղբյուր՝ ջուր խմելու եւ, ինչպես պատմում է մեր զրուցակիցը, հայտնվում են քաղաքի տղաների սրամտության թիրախում: Այսպես սկսվում են կռիվն ու ձեռնամարտը: Ոսկեվանցիք լքում են դաշտը եւ վերադառնում բազմապատկված խմբով՝ երեւանցիներին դաս տալու:

Երեւանցի հյուրերն էլ, տեսնելով, որ ուժերն այլեւս հավասար չեն, փախչում, հասնում են կողքի գյուղ՝ Ոսկեպար, եւ խառնվում թաղման թափորին: Ավելին՝ ոսկեվանցիք վստահեցնում են, որ երեւանցիք անվտանգության հետաքրքիր ձեւ են ընտրում՝ վերցնում ու տանում են հանգուցյալի դագաղը: Հենց այս պահին ոսկեվանցիք վրա են հասնում, բայց հանգուցյալի համագյուղացիները միջամտում են՝ խնդրելով նրանց հեռանալ  եւ չհարամել իրենց «առիթը»: Ամենահետաքրքիրն այն է, որ գյուղացիները վստահեցնում են, որ եկվորների թվում վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է եղել, որ նա կրիտիկական պահին զանգել է պապային, վերջինս էլ անմիջապես կապ է հաստատել մարզպետի, գյուղապետերի հետ՝ պահանջելով միջամտել եւ կանխել դեպքերի անցանկալի զարգացումը: Ասում են՝ մի զանգ էլ ոստիկանապետն է ստացել եւ զեկուցել է, որ օպերատիվ իրավիճակը նորմալ չէ, արձանագրվել է ծեծուջարդ: Ինչով է ավարտվել միջադեպը, մեզ պարզել չհաջողվեց: Երկու գյուղերի՝ Ոսկեվանի եւ Ոսկեպարի գյուղապետերը հաստատեցին մեր լուրը՝ պնդելով, որ նման դեպք եղել է, սակայն, ըստ նրանց, լուրերը չափազանցված են: «Ժողովրդի բերանում ինչ խոսք ասես, որ չկա,- ասաց Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը,- ես ոչ մի բան չեմ տեսել: Ուղղակի ամեն  նման միջոցառման միջադեպ լինում ա, որտեղ կա խմիչք, ուտոց-խմոց, մեկի վրա շուտ, մեկի վրա ուշ ազդում է:

Սովորական երեւույթ է, ուղղակի մարդկանց մի տեսակ կա, որ սիրում է ամեն ինչը վառ գույներով ներկայացնի: Չէ, չէ, ես ոչինչ չեմ ուզում ասեմ, դատաքննչական մարմիններ կան, թող գան-տեսնեն, թե ով ինչ մեղք ունի: Ինձ ոչինչ մի հարցրեք»։ «Բա մենք հիմա վարչապետի տղուն ո՞նց գտնենք, նա ճիշտ չի ասի»,- հարցրինք: «Դե որ ճիշտ չի ասի, ես ի՞նչ անեմ, դրա համար պատասխանատվությո՞ւն կրեմ: Եթե ուզում եք իմանաք ինչ է եղել, եկեք ժողովրդի հետ խոսեք»: Իսկ հարեւան Ոսկեպարի գյուղապետն էլ՝ Երվանդ Եգանյանը, հետեւյալ կերպ ներկայացրեց կատարվածը. «Հաց են կերել, վիճվել են: Հետո փախել են թաղման տեղը, լույս են տեսել գիշերային, կանգնել են թաղումի կողքը, էդտեղ էլ մարդիկ են եղել հավաքված, բաժանել են սրանց, ուղարկել են բոլորին իրենց տները»: Նա հաստատեց, որ եկվորները տեղացի չէին, երեւանցի էին: Բայց գյուղապետերը, սարսափահար Հովիկ Աբրահամյանի անունից, պնդում էին, որ նրա տղան անկոչ հյուրերի մեջ չի եղել, իսկ Սերյոժա Ալեքսանյանը նույնիսկ հարցրեց. «Ես չգիտեմ էդ Հովիկ Աբրահամյանն էդ ինչ ա, էդ ո՞ր Աբրահամյանի մասին է խոսքը, այ, տեսնո՞ւմ եք, որ ստերի հետեւից եք գնում»:

Հայաստանի գեղատեսիլ գյուղերի բնակիչները, որտեղ բնության գրկում ուտել-խմելու, ջրի մոտ հանգստանալու տեղեր կան, մեր պաշտոնյաներին ու նրանց երեխաներին դեմքով են ճանաչում: Որովհետեւ այդ երեխաները սիրում են գարնանը զվարճանալու գնալ այդ աղբյուրների մոտ, բայց երբեմն նեղացնում են ուրիշ երեխաների: Այսպիսի մի բախում մեծահարուստ երեւանցիների երեխաների եւ գյուղի տղաների միջեւ եղավ ապրիլի վերջին՝ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի աղբյուրի մոտ: Ջահելները հաց են ուտում, մի քիչ էլ խմում, գլուխները տաքացնում: Ոսկեվանից մի քանի երիտասարդ գալիս են աղբյուր՝ ջուր խմելու եւ, ինչպես պատմում է մեր զրուցակիցը, հայտնվում են քաղաքի տղաների սրամտության թիրախում: Այսպես սկսվում են կռիվն ու ձեռնամարտը: Ոսկեվանցիք լքում են դաշտը եւ վերադառնում բազմապատկված խմբով՝ երեւանցիներին դաս տալու:
 
Երեւանցի հյուրերն էլ, տեսնելով, որ ուժերն այլեւս հավասար չեն, փախչում, հասնում են կողքի գյուղ՝ Ոսկեպար, եւ խառնվում թաղման թափորին: Ավելին՝ ոսկեվանցիք վստահեցնում են, որ երեւանցիք անվտանգության հետաքրքիր ձեւ են ընտրում՝ վերցնում ու տանում են հանգուցյալի դագաղը: Հենց այս պահին ոսկեվանցիք վրա են հասնում, բայց հանգուցյալի համագյուղացիները միջամտում են՝ խնդրելով նրանց հեռանալ  եւ չհարամել իրենց «առիթը»: Ամենահետաքրքիրն այն է, որ գյուղացիները վստահեցնում են, որ եկվորների թվում վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է եղել, որ նա կրիտիկական պահին զանգել է պապային, վերջինս էլ անմիջապես կապ է հաստատել մարզպետի, գյուղապետերի հետ՝ պահանջելով միջամտել եւ կանխել դեպքերի անցանկալի զարգացումը: Ասում են՝ մի զանգ էլ ոստիկանապետն է ստացել եւ զեկուցել է, որ օպերատիվ իրավիճակը նորմալ չէ, արձանագրվել է ծեծուջարդ: Ինչով է ավարտվել միջադեպը, մեզ պարզել չհաջողվեց: Երկու գյուղերի՝ Ոսկեվանի եւ Ոսկեպարի գյուղապետերը հաստատեցին մեր լուրը՝ պնդելով, որ նման դեպք եղել է, սակայն, ըստ նրանց, լուրերը չափազանցված են: «Ժողովրդի բերանում ինչ խոսք ասես, որ չկա,- ասաց Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը,- ես ոչ մի բան չեմ տեսել: Ուղղակի ամեն  նման միջոցառման միջադեպ լինում ա, որտեղ կա խմիչք, ուտոց-խմոց, մեկի վրա շուտ, մեկի վրա ուշ ազդում է:
 
 
Սովորական երեւույթ է, ուղղակի մարդկանց մի տեսակ կա, որ սիրում է ամեն ինչը վառ գույներով ներկայացնի: Չէ, չէ, ես ոչինչ չեմ ուզում ասեմ, դատաքննչական մարմիններ կան, թող գան-տեսնեն, թե ով ինչ մեղք ունի: Ինձ ոչինչ մի հարցրեք»։ «Բա մենք հիմա վարչապետի տղուն ո՞նց գտնենք, նա ճիշտ չի ասի»,- հարցրինք: «Դե որ ճիշտ չի ասի, ես ի՞նչ անեմ, դրա համար պատասխանատվությո՞ւն կրեմ: Եթե ուզում եք իմանաք ինչ է եղել, եկեք ժողովրդի հետ խոսեք»: Իսկ հարեւան Ոսկեպարի գյուղապետն էլ՝ Երվանդ Եգանյանը, հետեւյալ կերպ ներկայացրեց կատարվածը. «Հաց են կերել, վիճվել են: Հետո փախել են թաղման տեղը, լույս են տեսել գիշերային, կանգնել են թաղումի կողքը, էդտեղ էլ մարդիկ են եղել հավաքված, բաժանել են սրանց, ուղարկել են բոլորին իրենց տները»: Նա հաստատեց, որ եկվորները տեղացի չէին, երեւանցի էին: Բայց գյուղապետերը, սարսափահար Հովիկ Աբրահամյանի անունից, պնդում էին, որ նրա տղան անկոչ հյուրերի մեջ չի եղել, իսկ Սերյոժա Ալեքսանյանը նույնիսկ հարցրեց. «Ես չգիտեմ էդ Հովիկ Աբրահամյանն էդ ինչ ա, էդ ո՞ր Աբրահամյանի մասին է խոսքը, այ, տեսնո՞ւմ եք, որ ստերի հետեւից եք գնում»:Հայաստանի գեղատեսիլ գյուղերի բնակիչները, որտեղ բնության գրկում ուտել-խմելու, ջրի մոտ հանգստանալու տեղեր կան, մեր պաշտոնյաներին ու նրանց երեխաներին դեմքով են ճանաչում: Որովհետեւ այդ երեխաները սիրում են գարնանը զվարճանալու գնալ այդ աղբյուրների մոտ, բայց երբեմն նեղացնում են ուրիշ երեխաների: Այսպիսի մի բախում մեծահարուստ երեւանցիների երեխաների եւ գյուղի տղաների միջեւ եղավ ապրիլի վերջին՝ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի աղբյուրի մոտ: Ջահելները հաց են ուտում, մի քիչ էլ խմում, գլուխները տաքացնում: Ոսկեվանից մի քանի երիտասարդ գալիս են աղբյուր՝ ջուր խմելու եւ, ինչպես պատմում է մեր զրուցակիցը, հայտնվում են քաղաքի տղաների սրամտության թիրախում: Այսպես սկսվում են կռիվն ու ձեռնամարտը: Ոսկեվանցիք լքում են դաշտը եւ վերադառնում բազմապատկված խմբով՝ երեւանցիներին դաս տալու: Երեւանցի հյուրերն էլ, տեսնելով, որ ուժերն այլեւս հավասար չեն, փախչում, հասնում են կողքի գյուղ՝ Ոսկեպար, եւ խառնվում թաղման թափորին: Ավելին՝ ոսկեվանցիք վստահեցնում են, որ երեւանցիք անվտանգության հետաքրքիր ձեւ են ընտրում՝ վերցնում ու տանում են հանգուցյալի դագաղը: Հենց այս պահին ոսկեվանցիք վրա են հասնում, բայց հանգուցյալի համագյուղացիները միջամտում են՝ խնդրելով նրանց հեռանալ  եւ չհարամել իրենց «առիթը»: Ամենահետաքրքիրն այն է, որ գյուղացիները վստահեցնում են, որ եկվորների թվում վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է եղել, որ նա կրիտիկական պահին զանգել է պապային, վերջինս էլ անմիջապես կապ է հաստատել մարզպետի, գյուղապետերի հետ՝ պահանջելով միջամտել եւ կանխել դեպքերի անցանկալի զարգացումը: Ասում են՝ մի զանգ էլ ոստիկանապետն է ստացել եւ զեկուցել է, որ օպերատիվ իրավիճակը նորմալ չէ, արձանագրվել է ծեծուջարդ: Ինչով է ավարտվել միջադեպը, մեզ պարզել չհաջողվեց: Երկու գյուղերի՝ Ոսկեվանի եւ Ոսկեպարի գյուղապետերը հաստատեցին մեր լուրը՝ պնդելով, որ նման դեպք եղել է, սակայն, ըստ նրանց, լուրերը չափազանցված են: «Ժողովրդի բերանում ինչ խոսք ասես, որ չկա,- ասաց Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը,- ես ոչ մի բան չեմ տեսել: Ուղղակի ամեն  նման միջոցառման միջադեպ լինում ա, որտեղ կա խմիչք, ուտոց-խմոց, մեկի վրա շուտ, մեկի վրա ուշ ազդում է:  Սովորական երեւույթ է, ուղղակի մարդկանց մի տեսակ կա, որ սիրում է ամեն ինչը վառ գույներով ներկայացնի: Չէ, չէ, ես ոչինչ չեմ ուզում ասեմ, դատաքննչական մարմիններ կան, թող գան-տեսնեն, թե ով ինչ մեղք ունի: Ինձ ոչինչ մի հարցրեք»։ «Բա մենք հիմա վարչապետի տղուն ո՞նց գտնենք, նա ճիշտ չի ասի»,- հարցրինք: «Դե որ ճիշտ չի ասի, ես ի՞նչ անեմ, դրա համար պատասխանատվությո՞ւն կրեմ: Եթե ուզում եք իմանաք ինչ է եղել, եկեք ժողովրդի հետ խոսեք»: Իսկ հարեւան Ոսկեպարի գյուղապետն էլ՝ Երվանդ Եգանյանը, հետեւյալ կերպ ներկայացրեց կատարվածը. «Հաց են կերել, վիճվել են: Հետո փախել են թաղման տեղը, լույս են տեսել գիշերային, կանգնել են թաղումի կողքը, էդտեղ էլ մարդիկ են եղել հավաքված, բաժանել են սրանց, ուղարկել են բոլորին իրենց տները»: Նա հաստատեց, որ եկվորները տեղացի չէին, երեւանցի էին: Բայց գյուղապետերը, սարսափահար Հովիկ Աբրահամյանի անունից, պնդում էին, որ նրա տղան անկոչ հյուրերի մեջ չի եղել, իսկ Սերյոժա Ալեքսանյանը նույնիսկ հարցրեց. «Ես չգիտեմ էդ Հովիկ Աբրահամյանն էդ ինչ ա, էդ ո՞ր Աբրահամյանի մասին է խոսքը, այ, տեսնո՞ւմ եք, որ ստերի հետեւից եք գնում»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին