▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ


Եվրամիությունն ուրբաթ հրապարակել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկը: ԵՄ-ն արգելել է Ռուսաստանի երեք վառելիքա-էներգետիկ ընկերությունների՝ «Роснефть»-ի, «Транснефть»-ի, «Газпром нефть»-ի պարտքային ֆինանսավորման կազմակերպումը:

Եվրամիությունն արգելք է մտցրել նաև Ռուսաստանի երեք խոշոր պաշտպանական կոնցեռնների՝ «Уралвагонзавод»-ի, «Оборонпром»-ի և Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի (ОАК) համար պարտքային ֆինանսավորում կազմակերպելու հարցում:

Եվրամիության պատժամիջոցների ցանկում է ներառվել ինը ռուսական պաշտպանական կոնցեռն՝ «Сириус», «Станкоинструмент», «Химкомпозит», «Калашников» կոնցեռնը, Տուլայի զինագործարանը, «Технологии машиностроения», «Высокоточные комплексы», հակաօդային պաշտպանության «Алмаз-Антей» կոնցեռնը և «Базальт» գիտաարտադրական միավորումը:

ԵՄ-ն սահմանափակումներ է մտցրել վարկեր և ներդրումային ծառայություններ տրամադրելու հարցում հինգ ռուսական բանկերի՝ «Сбербанк»-ի, «ВТБ»-ի, «Газпромбанк»-ի, «ВЭБ»-ի և «Россельхозбанк»-ի նկատմամբ:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին