Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնում Վրաստանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը ողջունելու համար։ Այս մասին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Կարևորում ենք սահմանազատման գործընթացի շարունակականությունը։ Սրան զուգահեռ, ինչպես նշեցիք, կա խաղաղության կամ հարաբերությունների հաստատման պայմանագիր։ Եվ այդ հարցում ևս Հայաստանը շատ կառուցողաբար է տրամադրված։ Հայաստանի առաջարկներն ու մոտեցումները թափանցիկ են։ Հուսով ենք և իրատեսական ենք համարում, որ մենք մեկ ամսվա ընթացքում կարող ենք արագ և ինտենսիվ աշխատելով՝ ամբողջացնել խաղաղության պայմանագիրը և ստորագրել այն Ադրբեջանի հետ։ Չեմ կարող նշել, թե դրական արձագանք է ստացել այս առաջարկը, հակառակը, տեսնում ենք, որ նոր ու արհեստական խոչընդոտներ են ստեղծվում՝ գործընթացը երկարաձգելու համար։ Այնուհանդերձ, մենք շարունակում ենք հավատալ, որ դա իսկապես պատմական հնարավորություն է՝ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Միրզոյանը։ ԱԳ նաարարների ճեպազրույցն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում |
«Նոր ու արհեստական խոչընդոտներ են ստեղծվում՝ խաղաղության գործընթացը երկարաձգելու համար»․ Միրզոյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet