▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր նախագիծը նպաստում է ծնող-ուսուցիչ կապի ամրապնդմանը, թե՞ հակառակը

Տեղեկացրել էինք, որ համաձայն ԿԳՆ-ի և Dasaran.am-ի որոշման, ուսուցիչներն այսուհետ բացի սովորական մատյանից ունեն նաև էլեկտրոնային մատյան, որտեղ նույնպես կատարում են համապատասխան գրանցումներ, ինչ է թե ծնողը նեղություն չկրի, չգնա դպրոց այլ, պարզապես,  հայտնվի վիրտուալ աշխարհում ու տեսնի` ինչ կա, չկա:

ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանի խոսքով նախագծի հիմքում ուսուցչի, աշակերտի աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելն է:

«Նախագիծը մշակվել է 2010 թվականից` փորձաշրջան անցնելով երկու դպրոցներում, և, քանի որ ստացած արդյունքները դրական էին, արձագանքները նույնպես, ուստի,  դրանից հետո արդեն  ԿԳՆ-ի և այլ համապատասխան կառույցների հետ կնքվեցին հուշագրեր, որոնց հիման վրա էլ ծրագիրը ներդրվեց ՀՀ դպրոցներում»,-ասաց  Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր նախագահ  Սուրեն Ալոյանը:

Ինչ վերաբերում է համապատասխան բաժնում ուսուցիչների կողմից գրանցումներ կատարելուն և ծրագրի «ծանր» լինելուն կամ ընդհանրապես չբացելուն, ապա Սուրեն Ալոյանը  նշեց, որ այստեղ կապ ունի ինտերնետի արագությունը:

«Ցավոք, այսօր Հայասատանում կան որոշակի դպրոցներ, որտեղ ինտերնետը չունի բավականաչափ արագություն: Կայքն աշխատում է բավարար, աշխատում է արագ, բայց որոշակի համակակարգչային խնդիրների, կամ ինտերնետի արագության հետ կապված` առաջանում են խնդիրներ»,-նշեց Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր նախագահը:

Ինչ վերաբերում է նրան, թե  ծնողներն այսկերպ հնարավորություն են ունենում առանց դպրոց գնալու տեղեկություններ ստանալ  երեխայի բացակայությունների, գնահատակնների  մասին, մեր անցկացրած փոքրիկ հարցախույզի ժամանակ  ծնողները պատասխանել էին, որ կտրվում է ծնող-ուսուցիչ կապը և ուշադիր ծնողը միշտ էլ կայցելի դպրոց: Այս ամենին հակադարձելով`  Սուրենը Ալոյանը նշում է, որ սա թափանցիկ գնահատման, վերահսկման  համակարգ է  և նպաստում  է ծնող-ուսուցիչ կապի ամրապնդմանը, և այս քայլով  փորձում են նվազեցնել դպրոցներում առկա կոռուպցիոն ռիսկերը:

«Այս պահին կրթական ծրագրին միացած` 1400 դպրոցներից 930-ը: Օրական օգտվում է  80-120.000 մարդ, ինչը լավ ցուցանիշ է: 3 ամիս հետազոտությունների արդյունքում հասկացանք, որ ծնողները, ովքեր պարբերաբար օգտվում են մեր կայքից, նրանց երեխաների մոտ նվազել է բացակայությունների թիվը, բարձրացել է արդյունավետությունը»,-փաստում է Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր նախագահ  Սուրեն Ալոյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին